Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2024 թ. հունվար-հունիսին աճել է 2․2%-ով

Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2024 թ. հունվար-հունիսին աճել է 2․2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024 թ. հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 4,542.8 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ        2․2%-ով։

Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրությունը նվազել է 16.1%-ով և կազմել 1,581.8 մլն կՎտ ժամ։ ՀԷԿ-երի արտադրությունն աճել է 19.4%-ով և կազմել 1,094.0 մլն կՎտ ժամ։

ՀԱԷԿ արտադրությունը աճել է 8․6%-ով և կազմել 1,397.7 մլն կՎտ ժամ։

Հողմային էլեկտրակայանների արտադրությունը նվազել է 38%-ով և կազմել 0.7 մլն կՎտ ժամ, իսկ արևային էլեկտրակայանների արտադրությունը աճել է 32%-ով և կազմել 468.6 մլն կՎտ ժամ։

Աղբյուրը`   b24.am