Ո՞ր գետերն են ամենաշատ պլաստիկ թափոնները մատակարարում համաշխարհային օվկիանոսին

Տասնամյակներ շարունակ գիտնականներն ահազանգում են համաշխարհային օվկիանոսի պլաստիկ թափոններով աղտոտվածության մասին։ Եթե Համաշխարհային օվկիանոսի աղտոտման միտումը չփոխվի, ապա, ըստ եվրոպացի բնապահպանների, այս տասնամյակի վերջում Համաշխարհային օվկիանոսում յուրաքանչյուր 3 կգ ձկանը բաժին կընկնի 1 կգ աղբ։
Մինչ եվրոպացիներն ամբողջ ուժով փորձում են բարելավել իրենց երկրներում բնապահպանական իրավիճակը, Համաշխարհային օվկիանոսի աղտոտվածության հիմնական մակարդակը բոլորովին այլ երկրների է բաժին ընկնում։
2010 թվականին Science-ը հայտնել է, որ օվկիանոսներում առկա պլաստիկ թափոնների 90%-ը գալիս է ասիական երկրներից: Սա զարմանալի չէ, քանի որ արդյունաբերության արագ աճը և առաջընթացը, որ ապրում են ասիական տարածաշրջանի երկրները, միշտ ուղեկցվում է աղտոտվածության մակարդակի աճով: Աասիական տարածաշրջանում ապրող մարդկանց թիվը ևսս նպաստում է աղտոտվածությանը:
Աղտոտվածության ամենամեծ մակարդակը բաժին է ընկնում Յանցզի գետին՝ տարեկան 1.5 միլիոն տոննա պլաստիկ թափոններ։ Այն Չինաստանի և Եվրասիայի ամենաերկար գետն է։ Յանցզի գետի ավազանում բնակվում է Չինաստանի ընդհանուր բնակչության մոտ մեկ երրորդը՝ 500 միլիոն մարդ: Սա ավելին է, քան Եվրոմիության ողջ բնակչությունը:
Յանցզիի մատակարարած թափոնների քանակը գրեթե 10 անգամ գերազանցում է ցուցակի երկրորդ գետի պլաստիկով աղտոտվածության մակարդակը:
Ահա այն 10 գետերի ցանկը, որոնք մատակարարում են ջրի մեջ թափվող պլաստիկ թափոնների ավելի քան 90%-ը։
Յանցզի 1 469 481 տոննա տարեկան
Ինդոս 164 332 տոննա
Հուանհե 124 249 տ
Հայ Հե 91 858 տոննա
Նեղոս 84 792 տ
Մեգհնա, Բրահմապուտրա, Գանգես 72 845 տոննա
Չժուցզյան (Մարգարտյա գետ) 52 958 տոննա
Ամուր 38 267 տոննա
Նիգեր 35 196 տոննա
Մեկոնգ 33 431 տոննա