Մեկնարկել են Բերդ քաղաքի Մ. Խորենացի 27ա բազմաբնակարան շենքի բակային տարածքի տուֆով սալիկապատման աշխատանքները
2024թ.-ի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ՀՀ կառավարության և Բերդի համայնքապետարանի համագործակցությամբ, մեկնարկել են Բերդ քաղաքի Մ. Խորենացի 27ա բազմաբնակարան շենքի բակային տարածքի տուֆով սալիկապատման աշխատանքները:
Ծրագրով նախատեսված է իրականացնել նաև`
Բերդ քաղաքի Մ. Մաշտոցի 21, 22, 24, Մ. Խորենացի 71 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, Մ.Մաշտոց և Այգեստան փողոցների խաչմերուկից դեպի Այգեստան- Վ. Տերյան հատվածի սալիկապատման, ջրահեռացման համակարգի կառուցման, Գ. Նժդեհ փողոցից դեպի «Սորաններ» դենդրոպարկ ձգվող քայլուղու մետաղական աստիճանների, Հ. Թումանյան փողոցի հենապատերի կառուցման և այլ աշխատանքներ:
Այգեպար բնակավայրի վարչական շենքի բակի տուֆով սալիկապատման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ:
Նավուր բնակավայրի երկու փողոցի տուֆով սալիկապատման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ:
Ծրագրի արժեքը 345 820 200 ՀՀ դրամ է, որից Բերդի համայնքապետարանի ներդրումը կազմում է 86 455 050 ՀՀ դրամ (25%):
Ծրագիրը նախատեսված է ավարտել մինչև դեկտեմբերի 15-ը:
Իրականացվող աշխատանքների ընթացքը պարբերաբար կներկայացնենք մեր առաջիկա հրապարակումներում: