Մալայզիան մտադիր է դառնալ միկրոսխեմաների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը

Մալայզիան մտադիր է դառնալ միկրոսխեմաների արտադրության համաշխարհային առաջատարներից մեկը

Մալայզիայի իշխանությունները մտադիր են մեծացնել ինտեգրալ սխեմաների արտադրության մասշտաբները, որպեսզի դառնան տեխնոլոգիական արդյունաբերության համաշխարհային առաջատարներից մեկը: Այս մասին, B24–ի փոխանցմամբ, հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Ռաֆիզի Ռամլին:

«Էկոնոմիկայի նախարարությունում մենք ունենք մի քանի նախաձեռնություն՝ ուղղված այս շուկայի  զարգացմանը և արտադրության մասշտաբների մեծացմանը», – պաշտոնյայի խոսքով՝ սա հնարավորություն կտա Մալայզիային ավելի ակնառու տեղ գրավել աշխարհում:

Նախարարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները ցանկանում են Մալայզիային «տեխնոլոգիական արդյունաբերության մեջ նույնքան հայտնի դարձնել, որքան ներկայիս արդյունաբերության հսկաներն են»:

Ռամլին ընդգծել է, որ Մալայզիայի ղեկավարության համար բավարար չէ, որ երկրում ապրանքները պարզապես արտադրվում են օտարերկրյա ընկերությունների կողմից: Նրա խոսքով՝ տեխնոլոգիական արտադրանքը «պետք է պատրաստի հենց Մալայզիան»:

Statista պորտալի հրապարակած կանխատեսումների համաձայն՝ 2024-2029 թվականներին Մալայզիայում միկրոսխեմաների շուկան կաճի 6.32%-ով, ինչը կհանգեցնի դրա ծավալի ավելացմանը: Երկիրն արդեն իր արտադրանքն արտահանում է հարևան երկրներ: Ըստ Trading Economics-ի՝ Մալայզիայի արտահանումը Ֆիլիպիններ 2023-ին կազմել է ավելի քան 854 միլիոն դոլար: