Արտահանումը Հայաստանի Հանրապետությունից՝ ըստ երկրների. 2024թ.-ի հունվար-հունիսին
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2024 թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանի արտահանման ծավալը կազմել է 7․93 մլրդ դոլար։ 2023 թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալներն աճել են 134.44%-ով կամ 4․5 մլրդ դոլարով։
Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են ԱՄԷ-ի ուղղությամբ։ Վերոնշյալ ժամանակահատվածում Հայաստանից ԱՄԷ արտահանման ծավալներն աճել են 680.71%-ով կամ 3․2 մլրդ դոլարով և կազմել 3․67 մլրդ դոլար։ ԱՄԷ-ին է բաժին ընկնում արտահանման ծավալի 46.25%-ը։
Երկրորդը Ռուսաստանի Դաշնությունն է՝ 1․4 մլրդ դոլար, -21․06% կամ -375․7 մլն դոլար։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 17.76%-ը։
Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 714․3 մլն դոլար, +244․54% կամ +507 մլն դոլար։ Չինաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալի 9.01%-ը։
Չորրորդ հորիզոնականում Իրաքն է՝ 87․5 մլն դոլար, -12․72% կամ -12․7 մլն դոլար։ Իրաքին բաժին է ընկնում արտահանման ծավալների 1.10%-ը։
Վրաստանը հինգերորդն է՝ 74․07 մլն դոլար, -2․68% կամ -2․03 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.93%-ը։
Վեցերորդ տեղում Նիդերլանդներն է՝ 56․6 մլն դոլար, -66․86% կամ -114․1 մլն դոլար։ Նիդերլանդներին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.71%-ը։
Յոթերորդը Շվեյցարիան է՝ 54․5 մլն դոլար, +36․17% կամ +14․5 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.69%-ը։
Ութերորդ հորիզոնականում Բելգիան է՝ 54․2 մլն դոլար, +52․74% կամ +18․7 մլն դոլար։ Բելգիային բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.68%-ը։
Իններորդը Իրանն է՝ 52․92 մլն դոլար, -5․25% կամ -2․9 մլն դոլար։ Իրանին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.67%-ը։
Տասնյակը եզրափակում է Բելառուսը՝ 52․3 մլն դոլար, +14․77% կամ +6․7 մլն դոլար։ Բելառուսին բաժին է ընկնում արտահանման ծավալների 0.66%-ը։
Աղբյուրը` b24.am