Բելառուսի ոսկու պաշարները հուլիսին աճել են 174 միլիոն դոլարով

Բելառուսի ոսկու պաշարները հուլիսին աճել են 174 միլիոն դոլարով

Բելառուսի ոսկեարժութային պահուստները հուլիսին աճել են 173.5 միլիոն դոլարով՝ հունիսին 52.9 միլիոն դոլարով նվազելուց հետո: Օգոստոսի 1-ի դրությամբ այդ պահուստները կազմել են 8,532 միլիարդ դոլար:

Հուլիսին ոսկեարժութային պահուստների աճի վրա ազդել է մոնետար ոսկու ինքնարժեքի աճը: Այսպիսով, նրա արժեքը՝ որպես ոսկու և արտարժույթի պահուստների մաս, հուլիսին աճել է 4.051 միլիարդ դոլարից մինչև 4.213 միլիարդ դոլար: Ամսվա ընթացքում դրանք աճել են 1.359 միլիարդ դոլարից մինչև 1.375 միլիարդ  դոլար: Արտարժութային ակտիվները հուլիսին նվազել են 5.4 միլիոն դոլարով և օգոստոսի 1-ի դրությամբ կազմել 2.943 միլիար դոլար:

Ընթացիկ տարվա արդյունքներով հանրապետության իշխանությունները խնդիր են դրել պահպանել ոսկեարժութային պահուստները առնվազն 6 միլիարդ դոլարի մակարդակում:

Աղբյուրը՝     b24.am