ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 16 միլիոն 827.2 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքին

ՀՀ կառավարության 2024 թվականի օգոստոսի 8-ի հերթական նիստում որոշում է կայացվել 16 միլիոն 827.2 հազար դրամ հատկացնել Ճամբարակ համայնքին՝ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովման նպատակով։
Ընդ որում՝
12 միլիոն 453.4 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի ջրամբարի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերակառուցման, Վերին Ճամբարակ թաղամասի «Զնգզնգան աղբյուր» ջրագծի վերակառուցման, Վահան բնակավայրի արտաքին ջրագծի վերանորոգման, Այգուտ բնակավայրի արտաքին ջրագծի վերակառուցման աշխատանքների /Այգուտ/ համար։
4 միլիոն 373.8 հազար դրամ՝ Ճամբարակ համայնքի Այգուտ, Կալավան և Դրախտիկ բնակավայրերի խմելու ջրագծերի կառուցման, Թթուջուր բնակավայրի արտաքին ջրագծի և ջրընդունիչի վերանորոգման ու Ջիլ բնակավայրի խմելու ջրագծի ներքին ցանցի վերանորոգման /Ջիլ/ համար։