518 150 000 դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանված 5931 անձանց 2023 թ. նոյեմբեր–դեկտեմբերի ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար

518 150 000 դրամ կհատկացվի ԼՂ–ից բռնի տեղահանված 5931 անձանց 2023 թ. նոյեմբեր–դեկտեմբերի ֆինանսական աջակցությունը տրամադրելու համար

2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման շահառու հանդիսացող ընդհանուր թվով 5931 անձանց 2023 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները (ամսական 50000 դրամ) տրամադրելու համար առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ:

««Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի «1225 Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով՛ առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցություն» ծրագրի «12018 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցություն» միջոցառումից կհատկացվի 518 150 000 դրամ: Ֆինանսական միջոցների նվազեցմամբ արդյունքային ցուցանիշների փոփոխություն չի ակնկալվում: