Մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի հատվածում և Հերացու փողոցում նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով նախատեսվում են երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Օգոստոսի 15-ից Աբովյան փողոցի Աբովյան պուրակից միչև Աբովյան-Իսահակայն փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Ինչպես նաև Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյունի փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի:
Օգոստոսի 11-ից Հերացու փողոցում հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտին կապամոնտաժվի: