Նոր հնարավորություն EBRD AgVenture-ի կողմից

Նոր հնարավորություն EBRD AgVenture-ի կողմից

Եթե դուք նորարարական, վաղ փուլում գտնվող ագրոպարենային տեխնոլոգիական ստարտափ եք, որն ունի ավելի կանաչ, ավելի կայուն ապագայի տեսլական, ապա EBRD AgVenture-ի մրցույթը զգալի աճի և զարգացման ձեր հնարավորությունն է:

Դիմելով AgVenture-ին՝ դուք կարող եք ստանալ

  • Հարմարեցված խորհրդատվական ծառայություններ. մինչև 80,000 եվրո արժողությամբ աջակցություն մեր Star Venture ծրագրի միջոցով:
  • €10,000 դրամաշնորհ՝ բիզնեսի աճի կարիքների համար:
  • Համաշխարհային տեսանելիություն. ցուցադրե՛ք ձեր լուծումները խոշոր ագրոպարենային տեխնոլոգիական ֆորումներում:
  • Լայնածավալ նեթվորքինգ. կապեր հաստատե՛ք ՎԶԵԲ-ի, VC ներդրողների, ինչպես նաև մեր բազմաթիվ գործընկերների հետ:

Ձեր ստարտափը կարող է դիմել, եթե՝

  • Կենտրոնացած եք ագրոպարենային ոլորտում կլիմայի և կայունության լուծումների վրա,
  • Գործում եք հիմնականում այն տնտեսություններում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում,
  • Ունեք տարեկան մինչև 1 միլիոն եվրո շրջանառություն,
  • Բիզնեսը գործում է 10 տարուց պակաս,
  • Ձեր տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակը (TRL) 7-ից 9-ի միջև է:
  • Հետաքրքրված նորաստեղծ ձեռնարկությունները կարող են դիմել այս հղումով՝ https://bit.ly/4fJ5Twq

Դիմելու վերջնաժամկետը 2024 թ․-ի օգոստոսի 19-ն է։
Նախագծի ներկայացման առաջին փուլ (օնլայն)՝ 2024 թ․-ի սեպտեմբերի 5:

Նախագծի ներկայացման եզրափակիչ փուլ՝ սեպտեմբերի 30, Լոնդոնում կայանալիք Համաշխարհային ագրոտեխնոլոգիական նորարարությունների գագաթնաժողովի ժամանակ: