Վերին Լարսի ճանապարհին սահմանափակումներ են մտցվում

Վերին Լարսի ճանապարհին սահմանափակումներ են մտցվում
Վերին Լարսի ճանապարհի վրացական հատվածում սահմանափակումներ են մտցվում։  Բոլոր տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կսահմանափակվի Դևդորակի թունելի հատվածում, որը գտնվում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 132-135-րդ կմ-ում։
Երթևեկությունը կարգելվի օգոստոսի 15-17-ը` ժամը 10։00-19։00-ն։ Ճանապարհահատվածը փակ կլինի պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
Վարորդներին խորհուրդ է տրվում շրջանցել թունելը։