Հնդկաստանում գործարկված բջջային հավելվածը մարդկանց կզգուշացնի մոտեցող փղերի մասին
Մարդկանց եւ փղերի բախումնենրն ու դրանց աղետալի հետևանքները կանխելու համար Հնդկաստանի հյուսիս-արևելքում գործարկվել է բջջային հավելված, որը մարդկանց զգուշացնում է փղերի մոտենալու մասին։
Aaranyak բնապահպան ընկերությունն է մշակել HaatiApp հավելվածը։ Բնապահպանական այդ ընկերությունը հետեւում է վայրի փղերի նախիրների տեղաշարժին։
Հավելվածը նաև բնակիչներին թույլ է տալիս տեղեկանալ փղերին հանդիպելու, փղերից ստացած վնասվածքների և մահերի, ինչպես նաև՝ բերքին ու գույքին պատճառված վնասի մասին։ Հավելվածի հիման վրա ստացած ձևաթուղթը բնկիչները կարող են օգտագործել պետական մարմիններից փոխհատուցում ստանալու համար։
Միայն 2017-2022թթ.․ մարդկանց և փղերի բախումների հետևանքով Հնդկաստանի հյուսիս-արևելքում մահացել է 400 մարդ և անկել 200 փիղ։
Աղբյուրը՝ banksnews.am