Գյումրու պատմական կենտրոնի հիմնանորոգվող փողոցներում

Գյումրու պատմական կենտրոնի հիմնանորոգվող փողոցներում
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը կառույցների ոլորտային պատասխանատուների, շինարարի հետ աշխատանքային շրջայց են կատարել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվող փողոցներում, Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակում։
Աշխատանքային շրջայցի ընթացքում ուսումնասիրվել են կատարված աշխատանքները, քննարկվել դրանց ընթացքում առաջ եկող խնդիրների, նախագծային որոշակի խնդիրների, թերությունների, դրանց վերացման համար անհրաժեշտ աշխատանքների և բազմաթիվ այլ հարցերի մասին:
Աշխատանքային շրջայցից հետո վերը թվարկված հարցերին առնչվող մանրամասներ քննարկվել են նաև համայնքապետարանում անցկացված խորհրդակցության շրջանակներում:
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում իրականացվելու է Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգում։ Ծրագրում ընդգրկված են եղել նաև Խանջյան և Չայկովսկի փողոցները, որոնց հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են: