Արարատ համայնքում միանգամից երկու նոր մարզադպրոց կհանձնվի շահագործման

Արարատ համայնքում միանգամից երկու նոր մարզադպրոց կհանձնվի շահագործման
Անցած աշխատանքային շաբաթվա ավարտին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը, Արարատ և Երասխ բնակավայրերի վարչական ղեկավարների ինչպես նաև շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Արարատ և Երասխ բնակավայրեր, որտեղ 2023-2024 թթ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում են երկու նոր մարզադպրոցների կառուցման աշխատանքներ։
Մարզադպրոցների շահագործման արդյունքում համայնքում կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչպես նաև այն երիտասարդները և երեխաները ովքեր մեծ սեր ունեն սպորտի հանդեպ՝ հնարավորություն կունենան իրենց բնակավայրերում զարգացնել սեփական սպորտային կարողությունները և ձեռք բերել նոր հաջողություններ։
Նշենք որ համայնքում կատարվող բոլոր շինարարական աշխատանքների վերահսկողությունը ամենօրյա ռեժիմով գտնվում են Արարատ համայնքի ղեկավար կազմի վերահսկողության տակ՝ ինչը ենթադրում է մեծ հուսալիություն և սրտացավություն՝ իրականացվող բոլոր աշխատանքների նկատմամբ։