Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը հուլիսին աճել է ավելի քան 111 միլիոն դոլարով

Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը հուլիսին աճել է ավելի քան 111 միլիոն դոլարով

Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը հուլիսի վերջին կազմել է 8.8 միլիարդ դոլար, ինչը 111 միլիոն դոլարով կամ 1.2%-ով գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը: Այս մասին են վկայում Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները:

Ֆինանսների նախարարության տվյալներով, մասնավորապես, Ասիական զարգացման բանկի նկատմամբ Վրաստանի պետական ​​պարտքն աճել է 54.2 միլիոն դոլարով, իսկ Եվրոպական ներդրումային բանկինը՝ 11.5 միլիոն դոլարով:

Պետություններին ունեցած Վրաստանի պարտքերի թվում Ֆրանսիայի հանդեպ ունեցած պարտքն աճել է 13.6 միլիոն դոլարով և կազմել ավելի քան 771.9 միլիոն դոլար: Գերմանիային պարտքն ավելացել է 7.6 միլիոն դոլարով` կազմելով 590.8 միլիոն դոլար: Վրաստանի պարտքը Ռուսաստանին մնացել է անփոփոխ` 11.6 միլիոն դոլար:

Աղբյուրը`   b24.am