Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է համալրել Տելեգրամ հարթակում գործող «114 տեղեկատու»-ի բովանդակությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է.
ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է համալրել Տելեգրամ հարթակում գործող «114 տեղեկատու»-ի բովանդակությունը․ այսուհետ կարող եք ինքնաշխատ եղանակով արագ և հասցեական պատասխաններ ստանալ նաև երեխայի ծննդով պայմանավորված նպաստների, անկանխիկ վճարումներից կենսաթոշակի ու նպաստի 12 % հետվճարի ծրագրի և այլնի վերաբերյալ։
Տեղեկատուին միանալու համար անհրաժեշտ է Տելեգրամում փնտրել 114 տեղեկատու (ԼՂ) անվանումը կամ մուտք գործել հետևյալ հղմամբ՝ https://t.me/mlsa114_bot։
Ձեզ հետաքրքրող ոլորտն ընտրելուց հետո, կարող եք հետևել համակարգի կողմից առաջարկվող քայլերին և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն նաև՝
- բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի,
- 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի,
- զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի,
- կենսաթոշակների վերաբերյալ։
114 տեղեկատուն առաջիկայում հասանելի կլինի նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մյուս պաշտոնական հարթակներում ևս։
Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից։