Հայկազ Ֆանյան. Վիճկոմը վերանայեց ՀՆԱ-ի աճի տեմպերը

Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի (ACSES) տնօրեն Հայկազ ֆանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Վիճակագրական կոմիտեն վերանայեց 2023 թ-ի չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ի հավելաճի տեմպը՝ 7.8%-ից 6.4%-ի, ինչի արդյունքում 2023 թ-ի տարեկան ՀՆԱ-ի աճի տեմպը 8.7%-ից նվազեց 8.4%-ի․․․ նմանապես վերանայվել է 2024 թ-ի առաջին եռամսյակի ցուցանիշը՝ 9.2%-ից 6.6%-ի, իսկ երկրորդ եռամսյակի ՀՆԱ-ի հավելաճը գնահատվել է 6.4%:
Այսպիսով, 1-ին կիսամյակի ցուցանիշներով 2024 թ-ի ՀՆԱ-ի աճի տեմպը կառավարության 7% թիրախից ցածր է, բայց ավելի բարձր է, քան սկզբնական կանխատեսումը` 5.6%:
Հ․Գ․ Վիճկոմի մեր հարգելի գործընկերները թեև փորձել են արտահայտել տնտեսության իրական պատկերը՝ չեզոքացնելով «ոսկու տենդի» հետևանքները (շեղումները), բայց լուրջ մտահոգություններ ունեմ, որ այս անգամ էլ թերագնահատել են (այլ հավասար պայմաններում)․․․»։