Թուրքիան 3-րդն է Ռուսաստանից նավթի և ածխի ներմուծման ծավալներով
Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնը (CREA) զեկույց է հրապարակել տարբեր երկրների կողմից Ռուսաստանից իրականացվող ներմուծումների վերաբերյալ:
Ըստ այդմ՝ Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան ՌԴ-ից մեծ քանակությամբ նավթ են ներմուծում: Այս առումով նավթի ներմուծմամբ առաջատարը Չինաստանն է, որին հաջորդում են Հնդկաստանը և Թուրքիան:
Ռուսաստանից նավթի արտահանումը Թուրքիա կազմում է ՌԴ-ի նավթի արտահանման ծավալների միայն 6 տոկոսը, մինչդեռ դեպի Չինաստան՝ 47 տոկոսը:
Նշվում է նաև, որ այս երկրները ՌԴ-ից ոչ միայն նավթ, այլև ածուխ են ներմուծում: Թուրքիան ներմուծվող ածուխի ծավալով ևս 3-րդն է: Այն կազմում է Ռուսաստանի ածուխի արտահանումների 10 տոկոսը:
Աղբյուրը` banksnews.am