Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը

Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի  երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը՝ ժամը 23:00-ից մինչև 08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:

Շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկվում է երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. - Արամի փող., Նալբանդյան փող. - Արամի փող.: 

Երևանի քաղաքապետարանը հորդորում է վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով փոխադրամիջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 
 
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: