Հարավային Կորեան փորձում է դառնալ չիպերի արտադրությամբ առաջատարն աշխարհում. Reuters

Հարավային Կորեան փորձում է դառնալ չիպերի արտադրությամբ առաջատարն աշխարհում. Reuters

Արհեստական բանականության չիպերի հարավկորեական արտադրողներ «Rebellions»-ը եւ «Sapheon»-ը պայմանավորվել են միավորման մասին՝ ստորագրելով համաձայնագիր, փոխանցում է Reuters-ը: Նրանք դեռևս հունիսին էին հայտարարել հնարավոր միավորման շուրջ բանակցությունների մասին։ Գործարքը հարավկորեական ընկերությունների վերջին փորձն է՝ մարտահրավեր նետելու արհեստական բանականության չիպերի համաշխարհային առաջատարին, ինչպիսին Nvidia-ն է։

Sapheon-ի բաժնետերերն են Հարավային Կորեայի խոշորագույն հեռահաղորդակցական ընկերությունը՝ «SK Telecom»-ը, եւ հիշողության չիպերի աշխարհում մեծությամբ երկրորդ արտադրողը՝ SK Hynix-ը: 

Հուլիսին Rebellion-ը $15 մլն ներդրում ստացավ World Ventures-ից, որը հանդիսանում է Saudi Aramco-ի վենչուրային կապիտալի ստորաբաժանումը: Ըստ Rebellions-ի՝ դրա շնորհիվ ընդհանուր ֆինանսավորումը գերազանցել է $225 մլն:

Աղբյուրը`   banksnews.am