Amazon-ն այլևս աշխարհի ամենաթանկ բրենդը չէ

Amazon-ն այլևս աշխարհի ամենաթանկ բրենդը չէ

Interfax-ը, հղում տալով Brand Finance-ի ուսումնասիրությանը, նշել է, որ աշխարհի ամենաթանկ բրենդների ընդհանուր ցանկում ամենաթանկ չորս ընկերությունները նույնն են մնացել։

Կրկին ամենաթանկ բարձր տեխնոլոգիական բրենդ է ճանաչվել Apple-ը: Իսկ նախորդ տարվա առաջատար Amazon-ը հայտնվել է չորրորդ հորիզոնականում:

Մեկ տարում, աճելով 74%-ով, Apple–ի բրենդի արժեքը հասել է 516,6 միլիարդ դոլարի:

Երկրորդ հորիզոնականում գտնվող Microsoft-ը աճել է գրեթե 78%-ով (մինչև $340,4 միլիարդ): Նրան հաջորդել են Google-ը և Amazon-ը: