Հայաստանը 1.5 տարում Ռուսաստան է արտահանել 275 միլիոն դոլարի կոնյակ

Հայ արտադրողները 2023-ին և 2024-ի առաջին կիսամյակում Ռուսաստան են արտահանել մոտավորապես 107.1 միլիարդ դրամի (275 միլիոն դոլար) կոնյակ:
2023 թվականին Հայաստանից Ռուսաստան կոնյակի արտահանումը կազմել է մոտ 16.4 միլիոն լիտր՝ 74.6 միլիարդ դրամի (191.7 միլիոն դոլար), իսկ 2024-ի առաջին կիսամյակում՝ 7.2 միլիոն լիտր՝ 32.5 միլիարդ դրամի (83.4 մլն դոլար):
ՀՀ ՊԵԿ տվյալներով՝ Ռուսաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերն է կոնյակի արտահանման ոլորտում. արտահանվող կոնյակի մոտ 80%-ը գնում է Ռուսաստանի Դաշնություն:
Ավելին` b24.am