40 տուրօպերատորներ և գործակալներ Հայաստանից ճանաչողական այցով եղել են Սանկտ Պետերբուրգում

40 տուրօպերատորներ և գործակալներ Հայաստանից ճանաչողական այցով եղել են Սանկտ Պետերբուրգում
ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջության զարգացման կոմիտեն և Տուրիստական տեղեկատվական քաղաքային բյուրոն 2024 թ․ օգոստոսի 19-23-ը կազմակերպել են ճանաչողական այց Հայաստանի արտագնա զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած տուրօպերատորների և տուրիստական գործակալությունների համար։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեից` Հայաստանից մասնակցել են 40 տուրօպերատորներ և գործակալներ։ Հյուրերի համար կազմակերպվել է քառօրյա շրջագայություն «Պետրոսի ՈՒղի» կոչվող երթուղով, որն իր մեջ ներառում է քաղաքի ամենահայտնի և գեղեցիկ վայրերը։ Շրջագայության նպատակը՝ Սանկտ Պետերբուրգի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի հաստատումն էր։
Տեղեկատվական շրջագայության շրջանակներում կազմակերպվել է նաև հանդիպում Հայաստանի և Սանկտ Պետերբուրգի տուրօպերատորների միջև, որը նոր համագործակցությունների հնարավորություն էր երկու երկրների համար։