Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները

Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները
Սևան համայնքի Գեղամավան բնակավայրում մեկնարկել են բնակավայրի 1-ին փողոցի 8-րդ և 3-րդ նրբանցքների ասֆալտապատման աշխատանքները:
Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում:
Ծրագրի՝ Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 58.950.455 դրամ է, որի 40 տոկոսը պետության ներդրումն է, 60 տոկոսը՝ Սևան համայնքի:
Նախատեսված է իրականացնել 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում:
Աշխատանքներն իրականացվում են «Ճան Շին» ՍՊԸ-ի կողմից:
Նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի տարածքները շուտով կներկայանան բարեկարգ ու նորովի տեսքով:
Շինարարական աշխատանքները ներառում են, ինչպես ասֆալտապատմանը նախորդող և ասֆալտապատում աշխատանքներ, այնպես էլ գոյություն ունեցող մետաղական խողովակների մաքրում, նորոգում, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրահավաք հորի իրականացում:
Հիշեցնենք, որ այս սուբվենցիոն ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2023թվականին, ծրագրում ներառված են եղել Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք բնակավայրերի փողոցների հիմանորոգման աշխատանքները: