ՈԿՖ բանավանում շարունակվում են իրականացվել արտեզյան խորքային հորի վերականգնման և ոռոգման ջրագծերի անցկացման աշխատանքները
Անցած աշխատանքային շաբաթվա ավարտին Արարատ համայնքի ղեկավար Ասլան Ավետիսյանը շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցիչների հետ միասին այցելեցին Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան, որտեղ շարունակվում են նոր ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները։
Հիշեցնենք, որ այս տարվա բնապահպանական ծրագրով Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանում իրականացվում է արտեզյան խորքային հորի վերականգնման և ոռոգման ջրագծի անցկացման աշխատանքները հետևյալ ուղղություններով․
Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի I շենքից մինչև XIբ շենք՝ ներառյալ կենտրոնական զբոսայգին
- «Արարատ համայնքի Արարատ քաղաքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը
- «ՈԿՖ Բանավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ն
- Արարատ քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿը՝ 2155մ
Ջրագծերի անցկացումը ՈԿՖ բանավանում կնպաստի կանաչ գոտիների ավելացմանը և նոր տարածքների կանաչապատման աշխատանքների խթանմանը։
Ի ուրախություն ՈԿՖ բանավանցի մեր բնակիչների տեղեկացնենք նաև , որ վերոնշյալ բնակավայրում այս տարի իրականացվելու են նաև մի շարք այլ բարեկարգման աշխատանքներ՝ շենքերի տանիքների վերակառուցում, խաղահրապարակի, կառուցում, փողոցների ասֆալտապատում, լուսավորության արդիականացում և այլն։