Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի  արտադրական գործունեությունը

Խաչատուր Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում  (Լոռու մարզ, ք Վանաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանությոններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներ են։

Մասնավորապես՝

- սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի գտնվել նորոգ վիճակում, անհրաժեշտության դեպքում դրենաժը պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

- պատերը չեն ունեցել  հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել  անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման (կոռոզիայի) ենթարկվող նյութերից:

Հանրային սննդի օբյեկտի  արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։