Երևան–Կապան–Երևան չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 անգամ

Երևան–Կապան–Երևան չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 անգամ

Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նա նշել է, որ ներկայում իրականացվող՝ երկուշաբթի և ուրբաթ օրերի չվերթերին ավելացել է ևս մեկը։ Այսուհետ կանոնավոր կերպով ևս մեկ չվերթ կիրականացվի չորեքշաբթի օրերին։