Երևանի քաղաքապետարան. Օրվա առանձին ժամերի փակ կլինի Արագածի փողոցը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի օգոստոսի 28-ից մինչև սեպտեմբերի 20-ը՝ ժամը 08:00-ից 20:00-ն փակ է լինելու Շենգավիթ վարչական շրջանի Արագածի փողոցը:
Քաղաքապետարանը հորդորում է վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել Արագածի փողոցի երթևեկելի մասում: Խճողումային իրավիճակներից խուսափելու համար առաջարկվում է երթևեկել Ղարիբջանյան և Կատովսկի փողոցներով:
Նշված օրերին և ժամերին Արագածի փողոցով անցնող հասարակական տրանսպորտը կերթևեկի Ղարիբջանյան փողոցով:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը: