Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, հանրապետության առանձին շրջաններում` կարճատև անձրև և ամպրոպ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է․
Երևանում օգոստոսի 28-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 27-30-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-17 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում օգոստոսի 28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ արագությամբ:
Օգոստոսի 28-30-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի օգոստոսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 37.9°C (2012թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 10.3°C (1960թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 23.6°C