B24. 2024 թվականի ցլերի վազքը 95%-ով ավելացրել է կրիպտո միլիոնատերերի թիվը
Ներդրողների թիվը, ովքեր ունեն առնվազն մեկ միլիոն դոլար արժողությամբ կրիպտոարժույթներ, հասել է 172,300 մարդու։ Սա 95%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Թվային ակտիվներով միլիարդատերերի թիվն ավելացել է մինչև 28 մարդ (27%-ով), իսկ բիթքոյնով միլիոն դոլարանոց ունեցվածքի 85,400 սեփականատեր կա։
Փորձագետները նշել են, որ շուկայական կապիտալիզացիան նշված ժամանակահատվածում աճել է 89%-ով՝ 1.2 տրլն դոլարից հասնելով 2․3 տրիլիոն դոլարի։
Սինգապուրը պահպանում է կրիպտո կենտրոնի տիտղոսը
Henley & Partners-ի փորձագետները նշել են Սինգապուրի՝ որպես կրիպտո-կենտրոնի գերիշխանությունը՝ առաջատար լինելով տեխնոլոգիական նորարարությունների, կարգավորող դաշտի և ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:
Վարկանիշում հաջորդը Հոնկոնգն է, որն առանձնանում է իր «տնտեսական հիմունքներով և բարեկամական հարկային քաղաքականությամբ»։ ԱՄԷ-ն զբաղեցրել է երրորդ տեղը՝ շնորհիվ իր հարկաբյուջետային ռեժիմի առավելությունների և արագ զարգացող թվային տնտեսության։
Երեք երկրներից ոչ մեկը չի պարտադրում կապիտալի շահույթի հարկ, ինչը զգալի առավելություն է կրիպտո ներդրողների համար:
Աղբյուրը` b24.am