Սևան համայնքի մի շարք բնակավայրերում իրականացվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ
«Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում այս օրերին իրականացվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ Զովաբեր և Գեղամավան բնակավայրերում:
Ծրագրի շրջանակներում Զովաբեր բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 65506395 դրամ է, որի 60 տոկոսը համայնքային ներդրում է: 3822քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմանը զուգահեռ նախատեսված են մի շարք շինաշխատանքներ, որը ներառելու է նաև 1242 գծմ եզրաքարերի և 153 հատ վաքերի տեղադրում:
Գեղամավան բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 58.950.455 դրամ է, որի 40 տոկոսը պետության ներդրումն է, 60 տոկոսը՝ Սևան համայնքի: Նախատեսված է իրականացնել 4300քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրում:
Նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի տարածքները շուտով կներկայանան բարեկարգ ու նորովի տեսքով: Շինարարական աշխատանքները ներառում են, ինչպես ասֆալտապատմանը նախորդող և ասֆալտապատում աշխատանքներ, այնպես էլ գոյություն ունեցող մետաղական խողովակների մաքրում, նորոգում, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրահավաք հորի իրականացում:
Աշխատանքներն իրականացվում են «Ճան Շին» ՍՊԸ-ի կողմից: Հիշեցնենք, որ այս սուբվենցիոն ծրագրի առաջին փուլն իրականացվել է 2023թվականին, ծրագրում ներառված են եղել Ծովագյուղ, Դդմաշեն, Ծաղկունք բնակավայրերի փողոցների հիմանորոգման աշխատանքները: