Սևան համայնքի տարբեր բնակավայրերում այս օրերին իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ

Սևան համայնքի տարբեր բնակավայրերում այս օրերին իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ
Սևան համայնքի տարբեր բնակավայրերում այս օրերին իրականացվում են սուբվենցիոն ծրագրերով նախատեսված աշխատանքներ, և որոշ տեղամասեր վերածվել են շինհրապարակների:
«Սևան համայնքի Սևան քաղաքի Խորհուրդների, Սունդուկյան, Մարզպետունի, Նալբանդյան, Մյասնիկյան, Նաիրյան փողոցների, Գագարին գյուղի Բաղրամյան և Կոմիտաս փողոցների հիմնանորոգման աշխատանքներ» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում այս օրերին իրականացվում է Նալբանդյան փողոցի՝ Շինարարներ-Նալբանդյան փողոցներ խաչմերուկից մինչև Էներգետիկների փողոց և Աբովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից մինչև Նալբանդյան փողոցի սկզբնամաս հատվածների հիմնանորոգում:
Աշխատանքներն ընդգրկում են 14604քմ տարածք:
Հիմնանորոգման աշխատանքների պայմանագրային արժեքը 144531588 դրամ է, համայնքային ներդրումը՝ 50 տոկոս:
Ծրագրի կապալառուն «Ճան Շին» ՍՊԸ-ն է:
«Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում այս օրերին իրականացվում են փողոցների հիմնանորոգման աշխատանքներ Զովաբեր և Գեղամավան բնակավայրերում:
Ծրագրի շրջանակներում Զովաբեր բնակավայրում իրականացվող ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային արժեքը 65506395 դրամ է, որի 60 տոկոսը համայնքային ներդրում է: 3822քմ ասֆալտբետոնե ծածկույթի տեղադրմանը զուգահեռ նախատեսված են մի շարք շինաշխատանքներ, որը ներառելու է նաև 1242 գծմ եզրաքարերի և 153 հատ վաքերի տեղադրում: