2024-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումն աճել է 2,3%-ով, իսկ ներմուծումը` 86,2%-ով. ֆինանսների նախարար
2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանումն աճել է 2,3%-ով, իսկ ներմուծումը` 86,2%-ով։ Այս մասին Ազգային ժողովում Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Միաժամանակ նա զեկուցեց, որ ոսկու արտահանումը հանելու դեպքում հայկական արտադրանքի արտահանումը փաստացի նույնիսկ նվազել է գրեթե 4%-ով։
«Նույն ժամանակահատվածում ներմուծումն աճել է 86,5 տոկոսով։ Սակայն, առանց ոսկու գործոնը հաշվի առնելու, այս ցուցանիշը նվազել է 6,7%-ով»,- պարզաբանեց Հովհաննիսյանը։
Աղբյուրը` news.am