Տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության, առևտրի և ծառայությունների աճով. Ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացնում է կարևոր տվյալներ ՀՀ պետական բյուջեի` 2024 թ. առաջին կիսամյակի կատարման մասին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ելույթից.
- Առաջին կիսամյակում գրանցվել է 10.4% տնտեսական ակտիվության աճ` պայմանավորված հիմնականում արդյունաբերության, առևտրի և ծառայությունների աճով: Շինարարության և գյուղատնտեսության ճյուղերի աճը ևս նպաստել է տնտեսական ակտիվությանը։
- Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի հետ համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 14.7%-ով, իսկ կապիտալ ծախսերը՝ 40.0%-ով:
- 2024 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 11 մլրդ դրամ հավելուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 56.4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց:
- ՀՀ պետական պարտքը 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմում է 12.2 մլրդ ԱՄՆ դոլար: