ԵՄ-ն ավելի շատ գազ է ներկրել Ռուսաստանից, քան ԱՄՆ-ից

ԵՄ-ն ավելի շատ գազ է ներկրել Ռուսաստանից, քան ԱՄՆ-ից

Գրեթե երկու տարվա ընթացքում առաջին անգամ ԵՄ երկրներն ավելի շատ գազ են ներմուծել Ռուսաստանից, քան ԱՄՆ-ից: Այս մասին, B24–ի փոխանցմամբ, հայտնում է Die Welt թերթը՝ հղում անելով բրյուսելյան խորհրդատվական Bruegel ընկերությանը:

Ապրիլ-հունիս եռամսյակում ԵՄ-ն Ռուսաստանի Դաշնությունից գնել է 12.7 միլիարդ խ.մ. գազ, իսկ ԱՄՆ-ից՝ 12.3 միլիարդ: Պատժամիջոցներով հանդերձ՝ Ռուսաստանից մատակարարումները այնքան չեն նվազել, որքան ԱՄՆ-ից:

Ինչպես նշել է Die Welt-ի սյունակագիր Դանիել Վետցելը, դեպի Եվրոպա գազամատակարարմամբ Ռուսաստանն այժմ զբաղեցնում է երկրորդ տեղը: Նույնիսկ առանց «Հյուսիսային հոսք» գազատարի ԵՄ-ն հազիվ թե որևէ սահմանափակում մտցնի Ռուսաստանի պատժամիջոցներից մատակարարումների վրա, քանի որ համայնքի որոշ անդամներ մեծապես կախված են Ռուսաստանի Դաշնությունից ներմուծումից, իսկ Ավստրիան իր գազի կարիքների մինչև 90%-ը ծածկել է Ռուսաստանի հաշվին: