Հնդկաստանը նպատակ ունի դառնալ աշխարհի 10 լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը

Հնդկաստանը նպատակ ունի դառնալ աշխարհի 10 լավագույն զբոսաշրջային ուղղություններից մեկը

Առաջիկա հինգ տարում Հնդկաստանը պատրաստվում է դառնալ համաշխարհային զբոսաշրջության 10 լավագույն ուղղություններից մեկը: Այս մասին հայտարարել է հանրապետության զբոսաշրջության և մշակույթի նախարարը՝ ելույթ ունենալով The Economic Times-ի կողմից կազմակերպված World Leaders Forum միջազգային տնտեսական ֆորումում:

Առաջիկա հինգ տարում Հնդկաստանը կհայտնվի համաշխարհային զբոսաշրջային ուղղությունների տասնյակում»,- նախարարի խոսքերն է մեջբերում թերթն ու հիշեցնում՝ օգոստոսի սկզբին երկրի զբոսաշրջության վարչությունը հայտնել էր, որ Հնդկաստանը զբոսաշրջային 119 երկրների շարքում զբաղեցնում է 39-րդ տեղը:

«Համաշխարհային տնտեսության մեջ զբոսաշրջության ներդրումը կազմում է շուրջ 10.4%, դրա համեմատ մենք այժմ ունենք 7.9%: Մեր ներդրումը տնտեսության մեջ կգերազանցի 10%-ը, և առաջիկա հինգ տարում կգերազանցենք համաշխարհային միջին ցուցանիշը»,- վստահեցրել է նախարարը:

Պաշտոնյան նշել է, որ մինչև 2047 թվականը, երբ երկիրը նշի բրիտանական գաղութատիրությունից անկախանալու հարյուրամյակը, զբոսաշրջությունը կդառնա հիմնական ուղղություններից մեկը:

«Աշխարհը Հնդկաստանին նոր հետաքրքրասիրությամբ է նայում»,- կարծում է նախարարն ու ընդգծում՝ կավելացվեն երթուղիները, որովհետև Հնդակստանի 28 նահանգներից 9-ն է առավել հայտնի զբոսաշրջիկներին, իսկ երկրի զբոսաշրջային ներուժն այդքանով չի սահմանափակվում:

Աղբյուրը`   b24.am