Չաշխատող վարկերի կշիռը նվազել է

Հայաստանում արձանագրվում է սպառողական էական աճ: Աճում է նաև հիփոթեքային վարկավորման ծավալը: ԱԺ-ում այդ մասին հայտարարել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Հասմիկ Ղահրամանյանը՝ նշելով, որ զուգահեռաբար նվազել է ընդհանուր վարկերի մեջ նվազել է վատորակ կամ չաշխատող վարկերի կշիռը՝ կազմելով 1.2 տոկոս:
«Դրանք 2022-ին կազմել են 2.8 տոկոս, 2023-ին՝ 2.4, ներկայում 1.2 տոկոս են ընդհանուր վարկերի մեջ: Դա շատ լավ ցուցանիշ է բանկային համակարգի պատմության ողջ ընթացքի համար»,-ասել նա: