Intel-ում առողջացման ծրագիր է նախատեսվում իրականացնել

Intel-ի գործադիր տնօրեն Փեթ Գելսինջերը տնօրենների խորհրդին կներկայացնի ֆինանսական վիճակի առողջացման ծրագիր, որի շրջանակում նախատեսվում է ակտիվների վաճառք և ծախսերի կրճատում:
Reuters գործակալության համաձայն,առաջարկվելու է վաճառել Altera դուստր ձեռնարկությունը, ինչպես նաև կասեցնել կամ ամբողջությամբ հրաժարվել Գերմանիայում գործարան կառուցելու նախագծից:
Reuters -ի տվյալներով, Intel-ը մտադիր է 2025 թվականին ծախսերը կրճատել մինչև 21.5 միլիարդ դոլար: