Mastercard-ը կհրաժարվի գաղտնաբառերից
Mastercard-ը վճարումների ժամանակ կհրաժարվի գաղտնաբառերից ու հաստատման կոդերից՝ անցում կատարելով կենսաչափական նույնականացմանը:
РБК-ն, հղում տալով Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Միբախին նշել է, որ Եվրոպայում ծրագիրը կիրականացվի մինչև 2030 թվականը:
Մայքլ Միբախի խոսքով, մոտ 10 տարի առաջ Mastercard-ի ներդրել է քարտի համարը եզակի թվային կոդով՝ տոկենով փոխարինող տեխնոլոգիա:
Նա նկատել է, այսօր գաղտնաբառերը դարձել են խոցելիություն. հաքերներն ավելի հաճախ են գրոհում այն կայքերը, որոնք գնորդի ինքնությունը հաստատելու համար պահանջում են մեկանգամյա կոդ մուտքագրել։