Առաջին կիսամյակում հիփոթեք ունեցողներին վերադարձվել է 8 մլրդ-ով ավելի եկամտահարկ, քան 2023 թվի նույն ժամանակահատվածում

Հիփոթեքային վարկավորման շրջանակներում եկամտահարկի վերադարձը 2024 թվականի առաջին կիսամյակում 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 մլրդ դրամով։ Այդ մասին սեպտեմբերի 2-ին ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՝ պետական բյուջեի առաջին 6 ամիսների կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ։
Մասնավորապես, հաշվետու ժամանակահատվածում շահառուների թիվը կազմել է 42 053 մարդ, վերադարձվող եկամտահարկի չափը հասել է 32 միլիարդի՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 24 մլրդ դրամի փոխարեն:
Հիշեցնենք, որ ծրագիրը գործում է 2014թ. նոյեմբերից. այն քաղաքացիները, ովքեր հիփոթեքային վարկավորմամբ բնակարան են ձեռք բերում առաջնային շուկայից (բնակարաններ նորակառույցներում կամ նոր առանձնատներ), ստանում են հիփոթեքի տոկոսների չափով եկամտահարկի վերադարձ:
Աղբյուրը՝ Արմինֆո