Եկամտահարկի վերադարձ՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով

Եկամտահարկի վերադարձ՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով

Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձինք կարող են օգտվել եկամտային հարկի գումարների վերադարձից ոչ միայն հիփոթեքային վարկավորման ժամանակ, այլև ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրառման մեջ նշել է, որ այս հնարավորությունը ամրագրված է ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի № 1125-Ն որոշմամբ հաստատված «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման» կարգովւմ: Դրանով սահմանվում է, որ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատալով եկամտահարկի վերադարձից օգտվելու համար ուսանողները դիմումները պետք է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություն՝ հաջորդ կուրս տեղափոխվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը:

Ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի կարգին և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին կարող եք մանրամասն ծանոթանալ կից հղմամբ: