ՀՀ-ում զբաղվածների թվով առաջատարը առևտրի ոլորտն է

2024 թվականի հունիսի վերջի դրությամբ Հայաստանում պաշտոնապես զբաղվածների թիվը 760,2 հազար մարդ է, ինչը 34,3 հազարով գերազանցում է 2023 թվականի նույն ցուցանիշը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Հայաստան. տնտեսական հեռանկարներ» զեկույցի համաձայն, աճ գրանցվել է տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում։ Ըստ զբաղվածության մակարդակի՝ տնտեսության առաջատար ճյուղերն են.
Մեծածախ և մանրածախ առևտուր՝ ավելի քան 129հզ զբաղված,
· Կրթություն՝ մոտ 122 հզ,
· Մշակող արդյունաբերություն՝ 90 հզ,
· Բնակչության առողջապահական և սոցիալական ծառայությունները` 52,1 հզ,
· Տեղեկատվություն և կապ՝ 45 հզ,
· Բնակավայրերի և սննդի կազմակերպում` 41,2 հզ: