Բյուջեի պակասուրդի կեսից ավելին ֆինանսավորվել է ներքին աղբյուրների հաշվին

2025 թվականին Հայաստանը մարելու է 2015 թվականին թողարկված ավելի քան 300 մլն դոլար գումարի սուվերեն պարտատոմս: Թողարկման ընդհանուր ծավալը 500 մլն դոլար է եղել: Այդ մասին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ այս տարվա հունվար-հունիս ամիսներին բյուջեի պակասուրդը ֆինանսավորվել է հիմնականում ներքին աղբյուրների հաշվին՝ ընդհանուր ծավալի մինչև 50,7%, արտաքին ռեսուրսներն ուղղվել են մարումներին:
Մասնավորապես, զուտ փոխառությունների հաշվին բյուջեի պակասուրդի ֆինանսավորման ծավալը հաշվետու ժամանակահատվածու կազմել է 76,2 մլրդ դրամ: 128,4 մլրդ դրամ ներգրավվել է ներքին աղբյուրներից, 52,2 մլրդ դրամ՝ արտաքին աղբյուրներից…
Կառավարության պարտքի սպասարկմանը ուղղվել է 153,5 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը տարեվերջին 345 մլրդ դրամ կկազմի:
Վահե Հովհաննիսյանի հավաստմամբ, ընդհանուր առմամբ, Հայաստանի պետական պարտքը շարունակում է մնալ կառավարելի: