ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ԼՂ-ից բռնագաղթած 4 300–ից ավելի անձ

Պարզեցվել է ԼՂ–ից բռնի տեղահանվածներին ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացը. ներկայում այն տևում է միջինում երկու ամիս։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով, օգոստոսի վերջի դրությամբ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում է ներկայացրել ԼՂ-ից բռնագաղթած 4 300–ից ավելի անձ: Նրանցից 2900–ից մի փոքր ավելիին ՀՀ քաղաքացիություն է շնորհվել ՀՀ նախագահի հրամանագրով ։
«Անչափահասները չեն դիմելու քաղաքացիության, քանի որ նրանց ծնողներին ՀՀ քաղաքացիության շնորհումից հետո զուտ անձնագրերի փոփոխությամբ է հարցը լուծվում»,– ասել է նա։
Ա. Ղազարյանը նշել է, որ գործընթացը սանուն ու պատշաճ կազմակերպելու նպատակով ԼՂ–ից բռնի տեղահանվածների դիմումներն ընդունում են ծառայության մարզային բոլոր ստորաբաժանումները։