ՌԴ Պետդումայում առաջարկում են խիստ պատժել միգրանտներին ապօրինի քաղաքացիություն տալու համար

ՌԴ Պետդումայում առաջարկում են խիստ պատժել միգրանտներին ապօրինի քաղաքացիություն տալու համար

ՌԴ Պետդումայում առաջարկում են խիստ պատժել միգրանտներին ապօրինի քաղաքացիություն տալու համար: 

Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ներկայացվել է Պետդումայի պատգամավորների քննարկմանը։

«Արդար Ռուսաստան – Հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ, Պետդումայում խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն առաջարկել է 7 տարվա ազատազրկմամբ քրեական պատասխանատվություն սահմանել միգրանտներին ժամանակավոր կացության, ՌԴ քաղաքացիության թույլտվություն ապօրինի տրամադրելու համար։ Այս մասին RT–ին հայտնել են կուսակցության մամուլի ծառայությունից։

«Առաջարկում եմ քրեական պատասխանատվություն սահմանել միգրանտներին կացության իրավունքի և Ռուսաստանի քաղաքացիության ապօրինի տրամադրման գործունեության կազմակերպման համար։ Պատիժը` մինչև հինգ տարվա ազատազրկում, եթե քաղաքացին ինքնուրույն է կատարել հանցագործությունը` առանց այլ անձանց ներգրավելու», – հայտարարել է Միրոնովը։

Նա նաև նշել է, որ եթե հանցագործությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պաշտոնեական դիրքնօգտագործելով, ապա առաջարկվում է ազատազրկման առավելագույն ժամկետը հասցնել յոթ տարվա՝ պատժին ավելացնելով մինչև 500 հազար ռուբլի տուգանք:

ՌԴ ՆԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանում շուրջ 630 հազար ապօրինի միգրանտ կա։

 

Աղբյուրը՝ Sputnik Արմենիա