ՊԵԿ. Ինչպե՞ս անհատ տաքսի վարորդներն օգտվեն MyTAX հավելվածից

ՊԵԿ. Ինչպե՞ս անհատ տաքսի վարորդներն օգտվեն MyTAX հավելվածից

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները։  

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է 10 քայլ, որոնք անցնելով՝ անհատ տաքսի վարորդները կգրանցվեն MyTAX բջջային հավելվածում, կգեներացնեն և կտրամադրեն կտրոնը պատվիրատուին՝ նրա նախընտրած առցանց տարբերակներից որևէ մեկով (էլեկտրոնային փոստ, Viber, WhatsApp և այլ հավելվածներ կամ սկանավորելով կտրոնի վրա առկա QR կոդը)։

Նշվել է, որ հավելվածի «Տաքսի ծառայություն» էջը հնարավորություն է ընձեռում տեսնել գեներացված բոլոր ՀԴՄ կտրոնները։

Յուրաքանչյուր հաջորդ պատվերների ժամանակ անհրաժեշտ է սեղմել «Նոր կտրոն» կոճակը և գեներացնել կտրոնը՝ լրացնելով պահանջվող տվյալները։

Քայլ առ քայլ ուղեցույցն՝ այստեղ