Կսահմանվեն պատասխանատվության նորմեր

Կսահմանվեն պատասխանատվության նորմեր

Օրենքի նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով Կառավարության սահմանած ցանկում ներառված զգայուն ապրանքատեսակների՝ առանց համապատասխան թույլտվությունների դեպքում պատասխանատվության նորմերի սահմանումն է. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 4-ի հերթական նիստի ընթացքում:

Քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ հիմնական զեկուցողի՝  խնդիրը նրանում է, որ օդային տրանսպորտի միջոցով արտահանման դեպքում նմանատիպ կանոնակարգումներ սահմանված չեն:

Առաջարկվում է այդպիսի ապրանքների արտահանման համար նախատեսված թույլտվությունների բացակայության դեպքում սահմանել տուգանքի նշանակում՝ արտահանվող զգայուն ապրանքի արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը:

Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված է ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների ցանկը, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքի իմաստով հսկվող ապրանքներ:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: