Դավիթ Խուդաթյանն Արմավիրում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացող խմելու ջրի ջրագծերի կառուցման աշխատանքներին

Դավիթ Խուդաթյանն Արմավիրում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացող խմելու ջրի ջրագծերի կառուցման աշխատանքներին
Հերթական համայնքային այցի շրջանակում սեպտեմբերի 4–ին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր քաղաքում հետևել է սուբվենցիոն ծրագրերով իրականացող խմելու ջրի ջրագծերի կառուցման աշխատանքներին: Այս մասին Արմավիրի մարզպետը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում։
Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը նախ եղել է Արմավիր քաղաքի Չարենցի փողոցի Շահումյան-Աբովյան հատվածում, որտեղ 2024 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվում է խմելու ջրի ջրամատակարարման նոր համակարգի կառուցման աշխատանքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 36.8 միլիոն դրամ:
Նախատեսված է ամբողջովին փոխել 1235 մետր երկարությամբ հին, վթարային վիճակում գտնվող ջրամատակարարման ցանցը՝ խմելու ջրի պոլիէթիլենային բարձր ճնշման խողովակներով։
Հաջորդիվ դիտարկվել են Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի Արարատյան-Ջիվանի հատվածի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքները։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 37.2 միլիոն դրամ:
Նախատեսված է ամբողջովին փոխել 1155 մետր երկարությամբ հին, վթարային վիճակում գտնվող ջրամատակարարման ցանցը՝ խմելու ջրի պոլիէթիլենային բարձր ճնշման խողովակներով։
 
457795710_1090879485937227_5589342158751554859_n.jpg (402 KB)
Երկու ծրագրերը ֆինանսավորվում են 35% համայնքային և 65% պետական բյուջեներից։
Նախագծերով նախատեսված է նաև հակահրդեհային հիդրանտների, նոր դիտահորերի և բաշխիչ փականների տեղադրման, ինչպես նաև մագիստրալ խողովակներից մինչև սպառողների բնակարաններին (շուրջ 500 տնային տնտեսություն) հարող հատվածներում խողովակների և վերջնական փականների տեղադրման աշխատանքներ։
Ծրագրերի իրականացման արդյունքում բնակիչներին կմատակարարվի մաքուր և սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան ջուր։
Ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներին կհաջորդեն փողոցների նշված հատվածների երթևեկելի մասի և մայթերի հիմնանորոգման աշխատանքները: