Մարզերում կատարվող աշխատանքների մասին' համառոտ

Մարզերում կատարվող աշխատանքների մասին' համառոտ
Ձեզ ենք ներկայացնում տեղեկատվություն Լոռու, Սյունիքի, Արմավիրի , Կոտայքի մարզերում կատարվող աշխատանքների մասին։
 Լոռու մարզում 
  • Ջրհեղեղից փլուզված Մ-6 (Վանաձոր-Ալավերդի- ՀՀ սահման) – Հ-70 (Մ-6-Աթան) հանրապետական նշանակության ավտոճանապարհների հատման հատվածում հողային շերտի լիցքի է կատարվում։ Այս հատվածում ճանապարհավերականգնման համապատասխան աշխատանքներից հետո կիրականացվի ասֆալտապատում։
  • Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նորոգվում է Ալավերդու թիվ 6 մանկապարտեզը։ Աշխատանքների ընդհանուր արժեքն ավելի քան 334 մլն դրամ է: Աշխատանքների տեմպերը չեն գոհացրել շինհրապարակ այցելած մարզային պաշտոնյաներին:
  • Վերակառուցվում է Ալավերդու թիվ 12 հիմնական դպրոցի մարզադահլիճի մասնաշենքը. դրա համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 154 մլն դրամ: 
  • Սանահին-Սարահարթ թաղամասի Թուրքմենական փողոցում,սուբվենցիոն ծրագրի շրջանակում, ավարտին են մոտենում ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները: 
  •  Աքորի բնակավայրում ընթացող ճանապարհների նորոգման հարցում թերություններ են նկատվել.դրանց վերացման մասովճանապարհաշինարարություն իրականացնող կազմակերպությանը տրվել են համապատասխան հանձնարարականներ: 
  •  Ալավերդու թիվ 2 դպրոցի շինարարությունը ակտիվ փուլում է: 1366 քմ տարածքով՝ 450 աշակերտի համար կառուցվող դպրոցի շինաշխատանքները կավարտվեն մինչև 2025 թ.-ի սեպտեմբեր ամիսը: 
  • Քարկոփում շարուակվում է միջնակարգ դպրոցի շինարարությունը։
Սյունիքի մարզում.
Ավարտվել է Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի գիշերային լուսավորության ցանցի կառուցման աշխատանքը։ Տեղադրվել է 216 սյուն՝ 30 մ միջսյունային հեռավորությամբ․ էլեկտրագծի երկարութունը՝ 6480 մետր։
Արմավիրի մարզում.
  • Մ-5 միջպետական ճանապարհի Արմավիր - Երևան հատվածը շուտով ամբողջությամբ վերանորոգված կլինի, շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են:
  •  Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական և Փշատավան բնակավայրի միջնակարգ դպրոցներում մարզադահլիճներ են կառուցվում :
  •  Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցում շինաշխատանքներում արձանագրած թերությունների վերացումից հետո մարզադահլիճն ու հանդիսությունների դահլիճը կհանձնվեն շահագործման։
Կոտայքի մարզում.
 Նոր Արտամետ բնակավայրում բացվել է նորակառույց մանկապարտեզ։