Եվրասիական տնտեսական համաժողով Հայաստանում

Եվրասիական տնտեսական համաժողով Հայաստանում

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կանցկացվի երրորդ Եվրասիական տնտեսական համաժողովը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այս տարվա Եվրասիական տնտեսական համաժողովի գլխավոր թեման է «ԵԱՏՄ 10 տարիները. հեռանկարներ ու առաջնահերթություններ»:

Համաժողովում կքննարկվեն միության անդամ երկրների տնտեսական համագործակցության ակտուալ ուղղությունները,այդ թվում՝ԵԱՏՄ ռազմավարական զարգացումը, համապարփակ համագործակցությունը և տեխնոլոգիական համագործակցությունը, թվայնացումը, տրանսպորտային ենթակառուցվածքների և լոգիստիկայի զարգացումը, ներքին շուկայի որակը և ձեռներեցության աջակցությունը: ինչպես նաև միջազգային համագործակցություն։

Բիզնես հատվածի նիստերի ժամանակ ուշադրություն կդարձվի Եվրասիական «հնգյակի» օրակարգում առկա և համատեղ ուշադրություն պահանջող հարցերի լուծմանը։